ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի և 2020թ. սեպտեմբերի 7-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է չգերազանցել նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի 40 կմ/ժ արագությունը:
-- 00—ՄՀ