ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Բեռլինի «Շարիտե» կլինիկան առաջին տեղեկություններն է հաղորդել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Կլինիկան հայտարարում է՝ քաղաքական գործչի մոտ թունավորման նշանները թուլանում են, կյանքին սպառնացող լուրջ վտանգ չկա:
Ալեքսեյ Նավալնին դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ արհեստական կոմայի մեջ:
--00--ԱԹ