ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։33-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղոեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Լևոն Մ․, ծնված 1961 թ․) կցորդիչում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 18։00-ին։
Այրվել է կցորդիչը։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
--00--ԱՀ