ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Banter Series Final առցանց մրցաշարի 1/4 եզրափակիչ:
Օնլայն մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանը մրցեց Անգլիան ներկայացնող Քևին Ջոնսի հետ ու 8 պարտիաներից հետո գերազանցեց մրցակցին 5,5։2,5 հաշվով։ Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն այս մրցաշարում Ալեքսանդր Գրիշչուկ-Ռաուֆ Մամեդով զույգի հաղթողն է։
Ավելի վաղ Լևոն Արոնյանը դարձել է Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն: Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Բադեն-Բադեն» թիմը, որի կազմում Արոնյանը խաղացել է 4 պարտիա և բոլորում գրանցել ոչ-ոքիներ:
Բունդեսլիգան բաղկացած է 7 տուրից: Արոնյանի «Բադեն-Բադենը» հաղթել է բոլոր տուրերում, և սա թիմի 14-րդ հաղթանակն էր առաջնությունում:
--0--ԿԿ