ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Banter Series Final կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Հայ գրոսմայստերը տոնելով 5 հաղթանակ, կրելով 3 պարտություն և մեկ պարտիա ավարտելով ոչ-ոքի` գերազանցեց Գրիշչուկին 5:5-3,5 հաշվով:
Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Կարլսեն-Գիրի զույգի հաղթողը:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ