ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի արյան կետին անհրաժեշտ են կամավոր դոնորներ արյան պաշարները համալրելու համար։
Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հարցաթերթիկը, եւ համապատասխանելու դեպքում նրանց հետ կկապնվեն՝
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ դոնորոկան արյուն է հնարավոր հանձնել մի շարք մարզային ԲԿ-ներում, մասնավորապես Արմավիրի մարզային ԱՓԿ-ում, Լոռու մարզային ԱՓԿ-ում, Գյումրու ԱՓԿ-ում, Սյունիքի մարզային ԱՓԿ-ում եւ Հրազդանի մարզային ԱՓԿ-ում:
Երեւանում դոնորական արյուն են հավաքագրում ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Հ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ եւ "ԱՍՏՂԻԿ" ԲԿ-ում:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 28 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։
--00--ՄՀ