ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
Ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնորներ փնտրող և հավաքագրող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստի միջազգային համագործակցության արդյունքում` հայ դոնորն օգնել է ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեցող կանադացի հիվանդին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Դոնոր Գ. Ա.-ը, տեղեկանալով, որ Կանադայում գտնվող հիվանդի ապաքինման համար ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք կա, և ինքը համատեղելի է հիվանդի հետ, ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնել է օգնության ձեռք մեկնել, ինչի շնորհիվ` այսօր հաջողությամբ ավարտվել է դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը և Կանադայում գտնվող հիվանդը ապաքինվելու հնարավորություն է ստացել»:
--00—ՄՀ