ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
«Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ արյունատվության․ ձեր արյունը կյանքեր է փրկում։
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23
Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7
Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում։
Ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- հայտնում են կենտրոնից։
--00--ԱԹ