ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը ճիշտ չգնահատելու դեպքում Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մատույցներում: Դա, ըստ ՀՀ վարչապետի, կապ ունի Անկարայի կայսերապաշտական քաղաքականության հետ:
Bild պարբերականի հետ զրույցում, պատասխանելով հարցին` ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Գերմանիան, Փաշինյանը նշել է.
«Ես հստակ դիրքորոշում եմ ակնկալում: Եթե միջազգային հանրությունը սխալ գնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մատույցներում»:
Փաշինյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն այժմ դարձել են քաղաքակրթության ճակատ:
--00--ԱԹ