ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյան գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին խոսել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ:
«Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից: Այս մասին այսօր ասել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ռուսթավի 2» ՀԸ -ի «Գիշերային սուրհանդակ»-ին հարցազրույց է տվել, որի շրջանակում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը: Նա հայտարարել է, որ Վրաստանը չեզոք է և կմնա այդպիսին իր երկու հարևանների նկատմամբ:
--00—ԼՄ