ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծման հետևանքով Ռուսաստանի Դաշնությունից երկրորդ վիրավոր լրագրողը Լևոն Սումբատի Արզանովն է: Այս մասին հայտնել է WarGonzo տելեգրամի ալիքը: Լևոնը «Офицеры России» տեղեկատվական պորտալի հատուկ թղթակիցն է, պահեստազորի փոխգնդապետ:
Նրա մասնագիտացումը զինված հակամարտություններն են՝ Չեչնիա, Աբխազիա, Ուկրաինա: 2018 թ. նա ծառայություն է անցել Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Աշխատում է նաև «Силовой блок» պորտալում և «Красная звезда» թերթում:
Լևոն Արզանովին այժմ Շուշիում վիրահատում են:
--00--ԱԹ