ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
ՌԴ-ի, Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշին այցելել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցում վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրիյ Կոտենոկին։
Լապշինը նշել, որ վերջինիս դեռևս երկար վերականգնողական փուլ է սպասվում, ստացել է բազմաթիվ ծանր բեկորային վնասվածքներ, սակայն կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
«Արդեն մեկուկես ամիս է, ինչ նա հիվանդանոցում է: Բուժում է ստանում Երևանի «Էրեբունի բժշկական կենտրոնում և համաձայնել է մեզ պատմել, թե ինչ է տեղի ունեցել այն սասափելի օրը, երբ մտել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Այդ պահին ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել հնագույն քրիստոնեական տաճարին»,- գրել է նա:
--00—ՄՀ