ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում վիրավորում ստացած ռուս լրագրողները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը: Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ տեղեկացնելով, որ այժմ որոշվում է նրանց Ռուսաստան տեղափոխելու հարցը:
«Ծանր վիրավոր լրագրողին վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել: Նրա երկու գործընկերներին, որ համեմատաբար թեթև վիրավորում էին ստացել, նույնպես անհրաժեշտ բժշկական օգնություն է ցույց տրվել: Այժմ քննարկվում է նրանց տեղափոխումը հայրենիք կազմակերպելու հարցը»,- ասել է նա:
--00--ԱԹ