ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ հերթական անգամ այցելեցի Արցախի տարբեր բնակավայրերից մարզ տեղափոխված ընտանիքներին:
Ծանոթացա կեցության պայմաններին, զրուցեցի նրանց հետ, տեղեկացա նրանց կարիքների մասին՝ դրանց արագ լուծում տալու համար:
Նույն օրը հանդիպեցի նաև արցախցի դպրոցահասակներին, զրուցեցի մանկավարժների հետ՝ համոզվելու, որ նրանք ապահովված են դասերին մասնակցելու համար անհրաժեշտ պարագաներով:
Արցախից տեղափոխված ոչ մի դպրոցահասակ երեխա կրթությունից դուրս չպետք է մնա:
Շատ կարևոր է նաև համավարակի կանխարգելման բոլոր կանոնների պահպանումը:
Հանդիպումների ընթացքում հույս հայտնեցի, որ մոտ ժամանակներս կհաստատվի խաղաղություն, և մեր հայրենակիցները հնարավորություն կունենան՝ վերադառնալու իրենց բնակավայրեր:
Արցախից տեղափոխված ընտանիքների կարիքների վերաբերյալ ամենօրյա քննարկումներ են իրականացվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Քաղաքացիական Պաշտպանության և Արտակարգ Իրավիճակների շտաբի նիստերում:
Իմ կողմից տրվում են համապատասխան հանձնարարականներ, որոնք անմիջապես լուծում են ստանում»:
--00--ԱԹ