ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հազարավոր հայերի հետ մասնակցել է Լոս Անջելեսի ցույցին:
«Այսօր պատիվ ունեցա կանգնել և իմ համերաշխությունը հայտնել Լոս Անջելեսում հավաքված հազարավոր հայերի, որոն հավաքվել են հաղթանակի երթ (#MarchForVictory) անելու և դատապարտելու ադրբեջանական և թուրքական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ»,-գրել է նա և հավելել #ArtsakhStrong հեշթեգը։
Նշենք, որ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև: Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են:
Ցուցարարները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել՝ «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է»։
--00—ԼՄ