ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրող՝ «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ անխոհեմ բանաձևը: Այս մասին գրում է 1Lurer.am-ը։
Շերմանը տեսաուղերձում մասնավորապես հայտարարել է․
«2019-ին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստն այս տարի ապրիլին ճանաչել է նաև ԱՄՆ նախագահի վարչակազմը: Ամերիկյան վարչակազմը, սակայն, ընդունել է «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ բանաձև, որով թույլատրվում է Ադրբեջանին սպառազինության վաճառքը: Հուսով եմ, որ կվերանայեք այդ փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանը խախտում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, ինչը նույնպես շատ կարևոր է, այլև Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:
--00--ԿԿ