ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռուսաստանն արել է ամեն ինչ՝ իրավիճակը հանդարտեցնելու և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը հուսով է, որ ԼՂ հարցով համատեղ հայտարարության բոլոր կետերը կիրականացվեն: Իհարկե, բոլոր հարցերը արագ և միաժամանակ չեն լուծվի, հասկանում ենք, որ գործընթաց պիտի լինի, բայց քաղաքական-բանակցային գործընթացը երկարաձգելը ճիշտ չենք համարում»,- ասաց նա:
Լավրովը հույս հայտնեց, որ Մոսկովյան հանդիպման արդյունքում ընդունված որոշումները կկատարվեն երկու կողմից էլ, իսկ այն մասին, թե ինչպես վարվել հետագայում, կքննարկվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը:
«Մենք հուսով ենք, որ հրադադարի պահպանման ռեժիմը կպահպանվի երկու կողմից»,- նշեց Լավրովը:
--00--ԱԹ