ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում առաջընթաց կա։ Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Կցանկանայի արձանագրել այն առաջընթացը, որն արդեն ձեռք է բերվել խաղաղության պայմանագրի մի քանի կետերով: Կցանկանայի նշել նաև փոխըմբռնումն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշարջափակումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով դելիմիտացիան։ Այս առումով, իհարկե, կողմերը պետք է աշխատեն գործընթացի պարամետրերի հետագա կոնկրետացման վրա»,-ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ