ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Թուրքիայից բերվող նռան երկու խմբաքանակի ուսումնասիրման ընթացքում Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները դրանցում կենդանի վիճակում գտնվող կարանտինային օբյեկտ են գտել. միջերկրածովյան մրգային ճանճ:
Նռան ընդհանուր քանակը եղել է 21,808 տոննա:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին Թուրքիայից բերված, ընդհանուր կշռով 68,87 տոննա թարմ մանդարինների մեջ դարձյալ հայտնաբերվել է նույն կարանտինային օբյեկտից՝ միջերկրածովյան մրգային ճանճ:
Ներմուծված ապրանքը պետք է տեղափոխվեր Մոսկվայի, Կրասնոդարի ու Նովոռոսիյսկի խանութներ:
Նռան և մանդարինի խմբաքանակների մուտքը ՌԴ տարածք արգելվել է:
--00--ԱԹ