ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Քաղաքագետ Գարիկ Քեռյանն այն համոզմանն է, որ Ռուսաստանից բացի այս տարածաշրջանում այլընտրանք չունենք, սակայն, ցավոք, մեր դաշնակիցը շաղկապված է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: 24News-ի հետ զրույցում նա առանձնացրեց՝ Կրեմլում Ադրբեջանն ու ռուս-թուրքական համագործակցությունը ՀՀ-ի շահերից կարևորող խմբեր կան, հետևաբար ասել, թե ՌԴ-ն կարող է միատար որոշումներ ընդունել, այդքան էլ այդպես չէ:
«Թեև ՌԴ-ն մանևրում է, բայց շահագրգռված է կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ, որովհետև դա նաև իր շահերից է բխում: Եթե ՌԴ-ն ատամ ու ուժ չցուցադրի, կզրկվի Հարավային Կովկասում իր վերջին պլացդարմից՝ Հայաստանից»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ