ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հաստատված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը տապալում է հենց Թուրքիան։ Նրան ձեռնտու է կոնֆլիկտը, որի պարագայում կարող է անընդհատ սրացնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա՝ Թուրքիան հետ չի գնա։ Ցեղասպանության նույն սցենարը կրկնվում է։ Սպառնալիքը, որ Թուրքիան կարող է ներխուժել, ակտիվանալ այս տարածաշրջանում, իրականություն է։ Սա հայ-թուրքական դասական պատերազմ է։
--00—ԼՄ