ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
«Թեհրանից հնչող առաջարկը Մինսկի խմբի ձևաչափին լրացնող է։ Իրանն ուզում է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց պետք չէ, որ Թուրքիային հետը քաշ տա»։ Այդ մասին 24TV «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Սա այն հարցը չէ, որի կարգավորման համար շատ պետություների կարիք կա։ Իրանից հնչող առաջարկը գուցե դիվանագիտական քայլ է, բայց՝ անիրականանալի։ Մենք պետք է հասկանանք, որ այդ երեք պետությունները ոչ թե ունեն ռազմավարական շահեր, այլ ռազմավարական սպառնալիքներ, որի նպատակով կարող է տակտիկական համագործակցություն արվել։ Իսկ այս հակամարտությունն այդքան թեթև չէ, որ մարտավարական ինչ-որ համաձայնագրով լուծվի»,- ասել է նա։
--00—ԼՄ