ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱնտոնիո Գուտերեշը խորապես ցավում է, որ Բաքուն ու Երևանը շարունակում են մերժել հրադադարի պահպանման կոչերը։ Այս մասին հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը։
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումները։ Գլխավոր քարտուղարը խորապես ցավում է, որ կողմերը երկար ժամանակ է մերժում են ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու կոչերը»,- նշել է նա։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ