ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադարի ու կրակի դադարեցման ռեժիմի մասին պայմանավորվածությունները կողմերը չեն իրականացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դեռևս չի կարելի արձանագրել, որ կրակի դադարեցման ու հումանիտար հրադադարի մասին նախապես ձեռք բերված համաձայնությունները պահպանվում են: Ցավոք, կողմերը դրանք չեն իրականացնում»,- ասել է նա:
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը երրորդ երկրների մասնակցությանը, նշել՝ դա հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի՝ Երևանի ու Բաքվի համաձայնության պարագայում:
--00--ԱԹ