ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Թաթարստանի Կուկմոր քաղաքում միջադեպ է գրանցվել: Մի պատանին դանակով հարձակվել է ներքին գործերի նախարարության բաժանմունքի վրա, սակայն ոստիկանության աշխատակիցը գնդակահարվել է նրան:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 30-ին 16-ամյա տղան «Մոլոտովի կոկտեյլ» պայթուցիկ խառնուրդով փորձել է հրդեհել ոստիկանության բաժանմունքի շենքը: Այնուհետև նա դանակով հարվածել է ոստիկանության աշխատակցին: Մեկ այլ ոստիկան օդում նախազգուշացնող կրակոցներից հետո ստիպված է եղել կրակել հանցագործի վրա: Մինչև բժիշկների ժամանումը ստացված վնասվածքներից հանցագործը մահացել է: Վնասվածքներ ստացած ոստիկանը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ աղբյուրի՝ 16-ամյա հանցագործը Բաշկիրիայից է, ապրում է Կուկմորում, գրանցված է եղել ոստիկանությունում՝ որպես ծայրահեղականության հակված անձ: Հարձակման ընթացքում նա ոստիկաններին անվանել է «անհավատներ» և բղավել «Ալլահ աքբար»:
--00—ԼՄ