ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Թաթարստանում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։
Թաթարստանում Զելենոդոլսկոյ կենտրոնական շրջանայյին հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երեք հիվանդ։
Հրդեհը բռնկվել է մայիսի 22-ի երեկոյան։ Intefax-ի տվյալներով՝ հիվանդանոցում բռնկվել է անոթային բաժանմունքում տեղադրված սարքավորումը։
Հիվանդանոցից հայտնել են, որ այդ բաժանմունքում կորոնավիրուսով հիվանդներ չեն բուժվել։
Հարուցվել է քրեական գործ։