ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, հայտնում է, որ անհայտ անձը հայտնել է մայրաքաղաքի բոլոր բուժհաստատություններ ականապատված են:
«Հաղորդագրություն է ստացվել Մոսկվայի բոլոր բուժհաստատությունների ականապատման մասին։ Օպերատիվ ծառայություններն անցել են ստուգումների»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը աղբյուրին տված հարցազրույցի շրջանակում չի բացառել, որ Սիրիայից և Լիբիայից ԼՂ մարտերին մասնակցող վարձկանների՝ Ռուսաստան «ներթափանցելու» վտանգ կա:
--00—ԼՄ