ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուսաստանը Ил-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 միավոր տեխնիկա։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցումը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողի, 90 զրահատեխնիկայի, 380 միավոր ավտոմեքենայի և հատուկ տեխնիկայի կազմով»,- ասել են գերատեսչությունից։
Պաշտպանության նախարարությունից հավելել են, որ զորակազմի հիմնական մասը 15-րդ առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումն է։
--00—ՄՀ