ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Մեր ազգային էլիտան 20 տարի շարունակ լուրջ սխալներ է թույլ տվել Արցախի յոթ շրջանները տալու դիվանագիտության մեջ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
«Արդյո՞ք 94-ից հետո կամ դրանից էլ առաջ արված քայլերը ճշգրիտ էին։ Եթե այս ամենի շուրջ մենք քաղաքական դիսկուրս չանենք, հետագայում էլ են խնդիրներ առաջանալու։ Որևէ դիվանագիտություն չէր կարողանալու փոխել 7 շրջան տալու ուղեծիրը, ինչպե՞ս էր Փաշինյանը փոխելու։ Ես չեմ պատկերացնում»,- ասել է նա։
Խոսելով արտահերթ ընտրությունների գնալու մասին՝ պագամավորը նկատել է, որ հանրային պահանջի դեպքում իշխանությունը կգնա դրան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ