ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, այս մասին 24news-ին հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Նա նշեց, որ Հարությունյանը կազդուրման փուլում է, և այժմ վերականգնողական արձակուրդում է։
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ազատվել էր Արցախի պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից վիրավորում ստանալու պատճառով: Հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել Արզումանյանը:
Սոնա Գևորգյան
--00—ԼՄ