ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իմ անձնական ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանը բնական շնչառության է անցել՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի»,- նշեց Հովհաննիսյանը:
--00--ԱՀ