ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենց պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում, իրենց միանում են քաղաքացիներ տարբեր մարզերից, նաև պետական համակարգից:
Նա նաև ողջունել է, որ ուժային համակարգերից դուրս են եկել պատվախնդիր սպաներ, որոնք հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի «ապօրինի հրահանգները»:
Իշխան Սաղաթելյանը նաև շարժման անունից խոստացել է, որ այն սպաները, որոնք այս օրերին «պատվախնդիր կերպով չեն կատարում ապօրինի հրահանգները և լքում են իրենց պաշտոնները», նոր իշխանության օրոք վերականգնելու են դրանք:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ, որոնք արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են:
--00—ԼՄ