ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Սիրիայի նոր վարչակազմը, անցումային գործընթացից հետո, կհայտարարի «ճանապարհային քարտեզ», որը ներառում է մարդահամարի անցկացում, նոր սահմանադրության ստեղծում և ազատ ընտրությունների անցկացում, գրում է թուրքական Hürriyet թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Հիմա եկել է ժամանակը նոր Սիրիա կառուցելու, ժամանակավոր վարչակազմի ստեղծումից հետո կհայտարարվի նոր սահմանադրության ստեղծման գործընթացը, կկազմակերպվի բնակչության մարդահամար և ազատ ընտրություններ»,- գրում է հրատարակությունը։
--00—ՅՄ