ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային այսօր ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման աշխատանքների վերաբերյալ: Զախարովան հիշեցրեց` Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մանրամասն պատմել է այդ գործընթացի մասին:
Զախարովան, շեշտելով, որ օրեր առաջ արդեն գերիների առաջին խմբի փոխանակումը տեղի է ունեցել, նկատեց` դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք:
«Գործընթացը շարունակվում է»,- ասաց նա: