ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է նաև, որ Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի ներկայացուցիչների վերջին հանդիպումը սահմանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հացերով հանձնաժողովների հանդիպումը։
«Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել սահմանազատման գործընթացին, ինչը հաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան։
--00—ՅՄ