ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ Այս մասին 24News-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե այս պայմանավորվածությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով եղել է գաղտնի, նախարարությունից հայտնեցին, որ պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին:
«Պաշտպանության նախարարը որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել, Մոսկվայում ձեռք է բերվել պայմանավորվածություն Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ, ինչը էապես կբարձրացնի սահմանների անվտանգությունը»,-հայտնեցին ՊՆ-ից։
--0--ԿԿ