ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Սյունիքի մարզի Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա։
Հարցին արդյո՞ք կան տեղեր, որ դուրս չեն եկել, նա նշել է, թե հստակ չի կարող ասել․ «Տեսեք՝ եթե կա ինչ-որ տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գա, մյուսները մնան, մինչև հաջորդները դուրս գան, չեմ կարող հստակ ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով, որ Սյունիքում որևէ բան տեղի չի ունենում՝ բացառությամբ ռուս սահմանապահների դուրս գալը։
--00—ՅՄ