ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Միացյալ Նահանգները որոշում էր կայացրել սպանել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին»,- այս մասին հայտարարել է «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման փոխհրամանատար Շեյխ Նաիմ Ղասեմը։
«Թանսիմ» գործակալության հաղորդմամբ նա գլխավոր խոչընդոտն էր տարածաշրջանում Վաշինգտոնի առաջխաղացման համար:
«Թրամփը որոշում չէր կայացնի բացեիբաց կերպով սպանել Ղասեմ Սոլեյմանիին, եթե նա անդադար չտապալեր Միացյալ Նահանգների հեգեմոնիկ ծրագրերն ամենացավալի կերպով»,- ասել է փոխհրամանատարը:
«Հեզբոլլահի» ներկայացուցչի հաղորդմաբ գեներալ Սոլեյմանին այսպիսի մեծ տեղ չէր ունենա մարդկանց սրտերում, եթե չլինեին նրա ձեռքբերումներն ու դիմակայությամբ գրանցած հաղթանակները:
--00--ԱՀ