ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Միացյալ Նահանգները կոշտ գործողություններ կիրականացնի չինական այն կազմակերպությունների հանդեպ, որոնք կհրաժարվեն հետևել հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին The New York Times-ի հետ զրույցում ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։
«Ռուսաստանն, իհարկե, կփորձի աշխատել այլ երկրների հետ, որպեսզի շրջանցի մեր պատժամիջոցներն ու արտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Բայց եթե ԱՄՆ-ն պարզի, որ այնպիսի կորպորացիա, ինչպիսին Շանհայի SMIC-ն է, Ռուսաստան արտահանում է իրականացնում, մենք այն ուղղակի կփակենք՝ թույլ չտալով օգտագործել իրենց սարքերն ու ծրագրային ապահովումը։ Սա մեծ հարված կհասցնի Չինաստանին՝ հնարավորություն չտալով արտադրել չիփեր», - ասել է նա։
--00—ԼՄ