ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակում բարելավման նշաններ են երևում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով Ելիսեյան պալատին:
Հիշեցնենք, որ Մակրոնը կորոնավիրուսով էր վարակվել: Ֆրանսիայի ղեկավարի առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնի առողջական վիճակը կայուն է:
--00--ԱԹ