ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսից առողջացել է և դուրս եկել ինքնամեկուսացումից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Բժիշկները պատմել են, որ քաղաքական գործչի մոտ COVID-2019-ի ակնհայտ ախտանշաններ այլևս չկան, ուստի նա այլևս չպետք է մնա Վերսալի իր նստավայում: Մակրոնն արդեն վերադարձել է Ելիսեյան պալատ՝ տոներն այնտեղ անցկացնելու համար:
Բացի այդ, նա պետք է աշխատանքի վերադառնա: Հաջորդ շաբաթ նախագահը պետք է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդի նիստ անցկացնի, իսկ Նոր տարվա շեմին պետք է ելույթ ունենա Ֆրանսիայի քաղաքացիների համար՝ ավանդական ուղերձը հղելով:
--00--ԱԹ