ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱԺ դիմաց տեղ ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը։ Այս մասին հաղորդում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
«Ոստիկանության նմանօրինակ պահվածքն անընդունելի է։ Վերջին շրջանում ոստիկանները քանիցս անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում լրատվական ներկայացուցիչների նկատմամբ։
Այս դեպքն ուղիղ հարված է խոսքի ազատությանը։ Ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտելու օպերատորի և լրատվականի մասնագիտական աշխատանքը։
Նմանատիպ քայլերը պետք է ստանան կոշտ արձագանք։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության արարքը, պահանջում վայրկյան առաջ ազատ արձակել իր մասնագիտական պարտականություններն իրականացնող Վազգեն Համբարձումյանին»,- ասված է «Մեդիա պաշտպանի» հայտարարությունում։
--00—ՄՀ