ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Այսօր Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել տարբեր շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Նախարարն Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուրի ներդրումը` պատերազմի ծանր հետևանքները մեղմացնելու և վաղվա օրվա հանդեպ հավատը բարելավելու հարցում։
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արամ Գասպարյանը, քաղաքաշինական պետական տեսչության պետ Մերուժան Խաչատուրյանը։
--00—ԼՄ