ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել է, որ լիբանանահայ հայրենադարձ Մարալ Նաջարյանը բանտարկված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, թվիթերի իր միկրոբլոգում գրել է իրավապաշտպան Տաթևիկ Հայրապետյանը և հիշեցրել, որ կինը Շուշիում առևանգվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
«Ես վախենում եմ պատկերացնել նրա վիճակը դաժանությամբ ու հայաֆոբիայով լի այդ պայմաններում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ ԼՂ-ում ռազմական գործողություններից հետո գերեվարված հայերը ռազմագերի չեն, այլ «ահաբեկիչներ», և քրեական պատասխանատվության են ենթարակվելու:
--00—ԼՄ