ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News
Իտալիայի իշխանությունն առաջարկում է համավարակի հետ կապված արտակարգ իրավիճակը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան։
«Առաջարկում ենք ԱԴ ռեժիմը, որի ժամկետը լրանում է հունվարի 31-ին, երկարաձգել մինչև ապրիլի 30-ը»,-ասել է նախարարը:
Իտալիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել մեկ տարի առաջ, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է:
--00—ՄՀ