ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Reuters-ը գրում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում միայնակ «քաղաքին և աշխարհին» (Urbi et Orbi) ուղերձով աղոթել է՝ կոչ անելով աշխարհին ճգնաժամը դիտարկել որպես համերաշխության փորձություն և հիմնական արժեքների հիշեցում։
«Խավարը պատել է մեր հրապարակները, փողոցներն ու քաղաքները, այն տիրել է մեր կյանքին՝ լցնելով խլացուցիչ լռությամբ ու վշտահար դատարկությամբ, կաթվածահար անելով իր ճանապարհին հանդիպած ամեն բան:
Մենք հասկացանք, որ գտնվում ենք միևնույմ նավակում։ Պետք է միասին նավարկենք, մեզնից յուրաքանչյուրը մյուսի մխիթարության կարիքն ունի»,-ասել է Հռոմի պապը և հավեել, որ վիրուսը բացահայտել է մարդկանց խոցելիությունն այն կեղծ և ավելորդ սահմանումների նկատմամբ, որոնց շուրջ մենք կառուցել ենք մեր կյանքը։
Հռոմի պապը գովաբանել է նաև բժիշկներին, բուժքույրերին, հավաքարարներին, խանութների աշխատողներին, ոստիկաններին ու կամավորներին՝ ասելով, որ հենց նրանք և ոչ թե հարուստներն ու հայտնիներն են կերտում մեր ժամանակների որոշիչ իրադարձությունները։
Նշենք, որ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86 498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։ Զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ եկեղեցական ծառայություններն, արգելված են։