ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Ստրիգինոյի միջազգային օդանավակայանից դեպի բացվում են դեպի Երևան չվերթները: Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի էջից: Նիժնի Նովգորոդից դեպի Երևան հնարավոր կլինի թռչել արդեն փետրվարի 12-ից:
Նշված ուղղությամբ չվերթները կլինեն շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրերին: Թռիչքը կտևի մոտ երեք ժամ: Ստրիգինոյից թռիչքը կլինի 23:30-ին, Զվարթնոց օդանավակայանում վայրէջքը` 03:25-ին: Հակառակ ուղղությամբ չվերթները կլինեն շաբաթ օրերին. թռիչքը Երևանից կլինի 04:25-ին, իսկ վայրէջքը Նիժնի Նովգորոդում` 06:20: Նշված են յուրաքանչյուր օդանավակայանի տեղական ժամերը:
Չվերթերը կիրականացնի «Իկար» ավիաընկերությունը` Embraer 190 ինքնաթիռներով, որ նախատեսված են 110 ուղևորի համար:
--00--ԱԹ