ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանի 15-րդ նիստում խոսնակ ընտրվեց հայկական պատվիրակության անդամ Հասմիկ Բարսեղյանը։
Նիժնի Նովգորոդում կայացած նիստի աշխատանքներին մասնակցում էին 20 երկրների պատվիրակությունների ավելի քան 80 երիտասարդներ:
Նշված պաշտոնի համար 7 թեկնածուներից առավելագույն ձայներ ստացավ Հասմիկ Բարսեղյանը:
Նրան տեղակալներ ընտրվեցին Նիդեռլանդների և Բելգիայի ներկայացուցիչները: