ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ հաղթեց «Սոչիին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Նիժնի Նովգորոդը» 20 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։
Աղբյուրը՝ Armsport.am։
--00—ՅՄ