ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ամենամեծ աջակիցներն ընտրությունների նկատմամբ անտարբեր քաղաքացիներն են։ Իշխանության հիմնական հույսն այն է, որ չքվեարկողների շնորհիվ կլինի մասնակցության առավելագույնը 40 տոկոս։ Իշխանությունը, ինչպես և իր նախորդներն են արել, կկիրառի վարչական ռեսուրս, արդյունքում կարող է ունենալ ընտրողների 50 տոկոս ձայն։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, հետպատերազմական շրջանում ընտրություններն անխուսափելի էին։ Փաշինյանը, սակայն, համաձայնեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ տիրապետում է իրավիճակին և վստահ է, որ իշխանությունն այլ մարդու չի հանձնելու։
Քաղաքագետը նաև կանխատեսումներ է արել, թե ընդդիմադիրներից ովքեր կհայտնվեն նոր խորհրդարանում:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ